
Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստր Մայա Վիդմայեր-Պիկասոն Փարիզում գտնվող իր հոր անվան թանգարանին կփոխանցի նրա նկարն ու նոթատետրը:
Նա թանգարանին կփոխանցի 1908թ. արված կնոջ դիմանկար: Տվյալ իրադարձությունը նվիրված է վերանորոգումից հետո թանգարանի վերաբացմանը:
«Այս նվիրատվությունը կապված է թանգարանի աշխատակիցներին աջակցելու ցանկության հետ: Նրանք մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիի հետ միասին արել են ամենը, որ թանգարանը կրկին բացվի»,- նշել է նա: