
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Կոլումբիայի հավաքականի և ֆրանսիական «Նիցայի» դարպասապահ Դավիդ Օսպինան տեղափոխվել է անգլիական ակումբ:
«Արսենալի» հիմնական դարպասապահը Շչեստնին է, սակայն եթե Օսպինան ավելի լավը լինի՝ նա կպաշտպանի մեր դարպասը»,- նշել է Վենգերը:
25-ամյա Օսպինան 2008թ.-ից խաղում էր «Նիցայում»: Թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի նախորդ առաջնության 29 հանդիպման: