Սոցցանցերը մարդկանց դժբախտ ու նախանձ են դարձնում: Այս մասին գրում է Sky News-ը՝ վկայակոչելով Scope բարեգործական կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները:
Ըստ հրացման` սոցիալական ցանցերում մյուս օգտատերերի հետ շփումից հետո հարցվածների շուրջ երկու երրորդը իրեն դժբախտ ու միայնակ է զգում: Իսկ հարցվածները նրանց կեսն էլ խոստովանել է, որ իրեն գրավիչ չի համարում:
Նրանց մի մասն էլ նշել է, որ սոցցանցերից կախվածություն ունի եւ լավ կլիներ, եթե ավելի քիչ ժամանակ անցկացներ այնտեղ: «Մարդիկ չափից շատ ժամանակ են վատնում համացանցում: Հաճախ դա հանգեցնում է գրգռվածության, նրանք իրենց տգեղ են համարում: Հարկավոր է պարզապես դադար վերցնել», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը: