Լևոն Հայրապետյանի վիճակը կրկին վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին կտրուկ վատացել է հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել է Լևոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օհանյանը, ով իր հերթին այդ տեղեկատվությունը ստացել է «Մատրոսսկայա Տիշինա» մեկուսարանից: «Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ճնշված վիճակում, և դա շատ բացասաբար է ազդում նրա ինքնազգացողության վրա», – ասել է Օհանյանը՝ հավելելով, որ Լևոն Հայրապետյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ նաև քաղցկեղով: Բացի այդ՝ վերջերս նա ինսուլտ է տարել, և եթե նա չգտնվի պրոֆեսիոնալ բժիշկների հսկողության տակ, չի կարողանա դիմակայել ստեղծված իրավիճակին:

«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը չի ներում այդքան ժամանակ գտնվել կալանքի տակ: Եթե ձերբակալությունը երկար տևի, նա կարող է մահանալ»,- այդ մասին հայտնել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը:

«Այն հիվանդությունների փունջը, որն առկա է Լևոն Հայրապետյանի մոտ, համարվում է ավելի քան հիմնավոր փաստարկ նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին, և ռուսական դատարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը», – հայտնել է Կոմանդոսը՝ հավելելով, որ, եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կրկին կբախվի նոր «Մագնիտսկու գործի» հետ:

Artsakh Today մամլո ծառայություն




Լրահոս