Հայացք. Սատանիստն ու երկու հոգի դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում ավելի ու ավելի հաճախակի են “”մազալու”” բաներ լինում: Երբեմն նույնիսկ կարելի է զարմանալ, թեև Հայոց աշխարհում զարմանալը դժվար է, երբեմն դժվար է չհարցնել` մի՞թե այսքան ընկել ենք… Ինչպես տեղեկացել է թերթը “”Մեկ ազգ”” դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր և ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը և երկու այլ անձինք դատի են տվել “”Մեկ ազգ”” կուսակցությանը: Վերջինիս կայքում Բ .Պողոսյանը գաղափարական վիժվածք է անվանվել: Ինչո՞ւ… Պարզվում է` ոչ միայն սատանիստ լինելու համար: Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան “”Անտիմեկազգ”” էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով` ինչպես “”Մեկ ազգ”” դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ””,- թերթի հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը: -Կարծես դրանով էլ չբավարարվելով` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած: Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան: Հայցվորները պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը: Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին` ժամը 12-ին: 




Լրահոս