Վան Գոգի տունը վաճառվել է 900 հազ. դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական մայրաքաղաքի հարավում գտնվող տունը, որտեղ մեծագույն հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգը 130 տարի առաջ անկացրել է իր կյանքի ամենաերջանիկ տարին` վաճառվել է 565 հազար ֆունտ սթեռլինգով` 900 հազար դոլարով:Կազմակերպիչների խոսքերով` այս տանը տիրելու համար պայքարել են մի քանի գնորդներ: Արդյունքում այն գնել է նկարչիի արվեստի երկրպագուն:Ժամանակակիցների խոսքերով` Վան Գոգը սիրահարված է եղել իր տան տիրուհու աղջկան`Եվգենիային: Հենց այդ պատճառով էլ այդ տանը անցկացրած տարիներն ամենաերջանիկն են եղել նրա կյանքում: Սակայն այդ շրջանն անձնական կյանքի դրամայով է ավարտվել: Աղջիկը, որին նա սիրում էր, մերժել է նրա սերը եւ ամուսնացել ուրիշի հետ: Բրիքսթոնում ապրելու տարիներին Վան Գոգը դեռ չէր մտածում նկարչի կարիերայի մասին: Սակայն նա նկարել էր այդ տունը եւ այն նվիրել Եվգենիային: Տարիներ անց կնոջ ժառանգները գտել են այդ կտավը: Հիմա այն գտնվում է Ամստերդամում` նկարչի թանգարանում:




Լրահոս