ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Քուչակ եւ Ծաղկաշեն գյուղերի ճանապարհահատվածը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Մեղրիի սարի հատվածը:Փակ է Սելիմի լեռնանցքը:Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




Լրահոս