ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԴԱՎԱՃԱՆԵՍ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ազգի դավաճաններին, իսկ հասարակությունը հետեւում է հայրենիքի վաճառքին: «Ախ դեմքերը բութ են այնպես, կարծես շինված են տապարից»,- Եղիշե Չարենցի բանաստեղծության տողերը հիշեց Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ իրեն նժդեհական հորջորջող կուսակցությունն այսօր տեղադրում է Անաստատ Միկոյանի արձանը: «Տարոն ջան, դիմում եմ քեզ»,-դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, հակասովետական անձ է եղել, եւ հավելեց. «Խնդրում եմ, մի դարձիր հորդ դավաճանած որդին»:

 

 

 

 

ԴՐԱԿԱՆ Է
ԸՆԹԱՆՈՒՄ

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին երեկ, NEWS.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ 37-ամյա կինը երեկվանից ինքնուրույն շնչում է, իսկ այսօր սկսել է խոսել։ «Դրական դինամիկա կա։ Ապաքինվում է, սակայն տեւական բուժման կարիք ունի։ Չեմ կարող ասել, թե երբ վերջնականապես կապաքինվի։ Ինչ վերաբերում է տեսողության վերականգնմանը, դրա վերաբերյալ դեռ վաղ է որեւէ բան ասել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

 

 

 

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եւ աշխատանքային խումբը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտումներ են անցկացնում:
Գործընթացի շրջանակներում, պաշտպանության նախարար, Հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հրամանով՝ հանդիպումներ են կազմակերպվել Շիրակի մարզում ապրող անհայտ կորածների հարազատների հետ: Մարզից անհայտ կորած է համարվում 11 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում անհայտ կորածների թիվը գերազանցում է 200-ը:

 

 

 

 

ԱՆՑԱՆ
ՄԱՀԱՓՈՐՁԻ

Ուկրաինայի արտգործնախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին ձՍՐՌվՒՏՐՎ գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Այդ տեղեկատվության համաձայն՝ նախարարին փորձել են սպանել Ուկրաինայի արեւելքում կատարվող ուժային օպերացիայի գոտում: Ավելի ստույգ տեղեկատվություն պետք է հաղորդվեր լրագրողների համար նախատեսված ճեպազրույցում, որը, սակայն, հետաձգվել է: Ինչպես հիշեցնում է rosbalt.ru-ն, Ռուսաստանում Արսեն Ավակովը մեղադրյալ է ճանաչվել պատերազմում արգելված միջոցների եւ մեթոդների կիրառման, ինչպես նաեւ՝ ծանրացնող հանգամանքներով սպանություն կատարելու գործերով:




Լրահոս