
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է մեծացնել իր բյուջեն և փնտրում է նոր հովանավորներ: Գերմանիայի փոխչեմպիոնն արդեն աշնանը կունենա երկու նոր հովանավոր:
«Գերմանիայում և միջազգային ասպարեզում «Բորուսիայի» վերջին տարիների հաջողությունները չեն եղել մեծ ֆինանսական ներդրումների հաշվին: Խոշոր ակումբներից հետ չմնալու համար մեզ անհրաժեշտ են նոր հովանավորներ»,- նշել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
Նշենք, որ հիմա «Բորուսիայի» հովանավորը Evonik արդյունաբերական խումբն է, իսկ տեխնիկական հովանավորը` Puma-ն : Սպասվում է , որ նոր հովանավորներից մեկը կլինի Deutsche Bank-ը: