![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/28//20795.jpg)
Սիրիական կառավարական բանակը մարտի 28-ին հարձակվել է երկրի կենտրոնում գտնվող Կալաատ ալ-Մադիկ քաղաքի եւ մոտակա գյուղերի վրա:Տեղի ապստամբներն, ի տարբերություն երկրի այլ տարածքներում գտնվող իրենց համախոհների, հակառակորդի մոտեցման ժամանակ չեն լքել քաղաքը այլ մտել են պայքարի մեջ: Կորուստների մասին դեռ չի տեղեկացվում: Հավելենք, որ մի քանի ամիս առաջ Կալաատ ալ-Մադիկ քաղաքն իրեն անկախ համարեց Բաշար Ասադի իշխանությունից: