
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, թե մրցաշրջանի սկզբնամասում իր թիմին բարդ խաղեր են սպասվում : Իտալիայի առաջնության առաջին երեք տուրերում նրանք խաղալու են «Լացիո»-ի, «Պարմա»-ի և «Յուվենթուս»-ի դեմ:
«Իհարկե, մրցաշրջանի սկզբնամասը բարդ կլինի: Մենք պետք է հունի մեջ մտնենք: Սակայն երեք խաղից երկուսը մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ», – նշել է նա` անդրադառնալով նաև թուրինյան թիմի հետ սպասվող խաղի մասին:
«Երրորդ տուրում «Յուվենթուս»-ի դեմ խա՞ղը. վաղ, թե ուշ ստիպված ենք լինելու խաղալ բոլոր թիմերի հետ»,- նշել է նա: