Ժամանակ է պետք «Բավարիա»-ում լիովին ինտեգրվելու համար. Լևանդովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ դեռ լավագույն մարզավիճակում չի գտնվում, և խոսել է այն մասին, թե ինչպես այդքան շուտ կարողացավ փոխըմբռնման գալ նոր թիմակիցների հետ:

«Առաջին իսկ օրվանից լիովին փոխըմբռնման եմ հասել թիմակիցներիս հետ: Օրեցօր ինձ այստեղ ավելի լավ եմ զգում: Սակայն ինձ դեռ ժամանակ է պետք «Բավարիա»-ում լիովին ինտեգրվելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիա»-ի հետ պայմանագիրը ստորագրել էր դեռ նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և մրցաշրջանի ավարտից հետո միացել Գերմանիայի չեմպիոնին:




Լրահոս