
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը չկայացավ նաև հինգերորդ անգամ: Այս անգամ աճուրդը հուլիսի 17-29-ն էր նախատեսված, սակայն մինչ այժմ գնորդ այդպես է չի եղել: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ ԴԱՀԿ հարկադիր աճուրդից:
Համալիրի աճուրդային գինն այս անգամ արդեն 12 մլրդ 695 մլն 535 դրամ էր: Նշենք, որ առաջին անգամ աճուրդի դրվելիք գույքի մեկնարկային գինը եղել է 19 մլրդ 350 մլն 000 000.0 դրամ: Յուրաքանչյուր աճուրդային փուլից հետո Համալիրի աճուրդային գինը նվազում է 10 տոկոսով, իսկ չկայացած աճուրդների թիվն արդեն հինգն է: