Բ. Սահակյանն ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդության հայեցի դաստիարակությանը եւ պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է Մոսկվայի հայ երիտասարդական միության աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն




Լրահոս