Անհավանական բժշկական ռեկորդներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարմանալի պատմություններ պատահում են ոչ միայն բժշկական սերիալներում: Bigpicture.ru-ն ներայացրել է  ֆանտաստիկ բժշկական ռեկորդներ:

1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանն առաջին անգամ հաստատվել է 1980 թվականին ԱՄՆ-ի քաղաքացի Ուիլի Ջոնսի մոտ: Նրա մարմնի ջերմաստիճանը 45 °C. էր, և նա հիվանդանոցում մնացել է մոտ 24 օր:

1

2. Աշխարհի ամենացածր ջերմաստիճանը՝ – 14.2°C,  եղել է 1994թ. 2-ամյա կանադացի աղջնակ Կառլի Կոզոլոֆսկի մետ, ով -22°С-ի պայմաններում դրսում էր անցկացրել 6 ժամ: Նա փրկվել է:

2

3. Ամենամեծ մարդը, ով ենթարկվել է վիրահատության, եղել է ԱՄՆ-ից Ջեյմս Հենրի Բրետը: Նա 111 տարեկան է եղել, երբ ենթարկվել է ազդրի հաջող վիրահատության:

3

4. Դեղահաբերի ամենամեծ քանակությունը՝ 565 939 հատ, ընդունել է Զիմբաբվեից Կ. Կիլները: Նա բուժման կուրս է անցել 21 տարի:

4

5. Ամենաշատ ասեղային ներարկումները ստացել է Սեմուել Դեվիդսոնը՝ Մեծ Բրիտանիայից՝ 78 900 հատ ինսուլին:

5

6. Չիկագոյից 50-ամյա Ուորեն Ջիրիչի վիրահատության ժամանակ ռեկորդային թվով արյուն է պահանջվել:  1970թ. դեկտեմերին սրտի վիրահատության ժամանակ նրան փոխանցվել է 1080 լիտր արյուն: 

6

 

7. 1954-1994թ. ԱՄՆ-ից Չարլզ Յենսենը ենթարկվել է 790 վիրահատության:

7

8. Սրտի ամենաերկար կանգը տարել է  նորվեգացի ձկնորս Յան Ռեվսդալը: Սառեցումից հետո նրա սիրտը կանգ է առել շուրջ 4 ժամ: 

9




Լրահոս