
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, թե այս ամռանը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ և վերջինիս առաջարկել տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
«Ես զանգեցի Մոդրիչին և առաջարկեցի տեղափոխվել «Չելսի»։ Սակայն նա մերժեց՝ ասելով, որ ցանկանում է մնալ «Ռեալում»։ Իհարկե, ես գնահատում եմ Մոդրիչի խաղային որակները, սակայն պետք է հարգել նրա որոշումը»,- նշել է Մոուրինյոն: