Այսօր աշխարհը նշում է Ընկերության միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011թ. ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ:

Միացյալ ազգերի կազմակերպությունը պետական կառույցներին, ինչպես նաև՝ միջազգային և շրջանային կազմակերպություններին, առաջարկել է նշել այդ օրը՝ համապատասխան մշակութային սովորույթներին:

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարաբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա:

«Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ՝ Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև՝ ապագա առաջնորդների ուշադրությունը բևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը:

Ներկայումս շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ:




Լրահոս