
Արիզոնայում բանտարկյալը մեկուսարանից փախել է բասկետբոլի օղակի միջոցով: Նա մագլցել է այն սյան վրա, որի վրա եղել է օղակը, ապա՝ թռել դարպասի վրա: Նշվում է, որ փախուստից անցել է 2 շաբաթ, սակայն 28-ամյա Ուեյդ Քոուլ Դիքինսոնը դեռ ազատության մեջ է:
Քննիչները նշում են, որ ձերբակալվածը հրաշալի ֆիզիկական վիճակում է եղել, իսկ նրա փախուստի վայրում տեսախցիկը կոտրված է եղել:
Այժմ տեսախցիկը նորոգել են, բասկետբոլի օղակն էլ՝ հանել: Մեկուսարանի բակում ձերբակալվածների նկատմամբ խիստ հսկողություն է սահմանված: