շունը տեղավորվում է թեյի գդալի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ծնվել է տաքսայի մի ձագուկ, որը հավակնում է դառնալ աշխարհի ամենափոքրիկ շունը,- գրում է The Daily Mail-ը:Նորածին շան ձագը, որին Բիյոնսե են անվանել՝ ամերիկացի հայտնի երգչուհու անունով, կշռել է 28 գրամ եւ տեղավորվել է թեյի գդալի մեջ: Նրա սիրտը սկզբում չի աշխատել, բայց անասնաբույժներին հաջողվել է փրկել նրա կյանքը:Երկու շաբաթ անց նա արդեն տեղավորվում է վարկային քարտի վրա եւ կշռում է 124 գրամ: Փորձագետների կարծիքով` Բիյոնսեն կարող է սահմանել նոր համաշխարհային ռեկորդ եւ արժանանալ աշխարհի ամենափոքր շան տիտղոսին:




Լրահոս