Ժողովուրդ. ԲՀԿ ցուցակում հայտնված Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Բանն այն է, որ նրանց ցուցակի առաջին 20 համարում են ընդգրկել` հույս ունենալով, որ կկարողանան լավ աշխատանք տանել` հօգուտ այս կուսակցության: Բայց նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված` արդեն իսկ ԲՀԿ-ում ներքին դժգոհություն կա այս երիտասարդների աշխատանքի, իսկ ավելի ճիշտ` չաշխատելու կապակցությամբ: Չի բացառվում, որ որոշակի սկանդալներից խուսափելու համար նրանք ինքնաբացարկ հայտնեն ոչ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ, այլ` ընտրություններից անմիջապես հետո` հրաժարվելով պատգամավորական մանդատներից: “”Ժողովուրդ””-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս, լսելով, որ “”Ժողովուրդ”” օրաթերթից են իրեն զանգահարում, հայտարարել է, թե ցանկություն չունի թերթի հարցերին պատասխանել: 




Լրահոս