Լուի վան Գալին երեք ամիս է հարկավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին երեք ամիս է հարկավոր արդյունքների բարելավման համար: Հոլանդացի մասնագետը նշել է, թե թիմը պետք է ընտելանա իր պահանջներին:

«Իմ աշխատած յուրաքանչյուր ակումբում ինձ երեք ամիս է պետք եղել: Այդ ամիսների ընթացքում ֆուտբոլիստները հասկացել են, թե ինչ եմ ցանկանում, ով եմ ես թե՛ որպես մարդ և թե՛ որպես մարզիչ: Ես ուղիղ մարդ եմ և իրերն իրենց անուններով եմ կոչում:

«Բավարիա»-ում երեք ամիս աշխատելուց հետո մենք Բունդեսլիգայում յոթերորդն էինք և երրորդը` Չեմպիոնների լիգայի խմբում: Այնուհետև եկավ բեկումնային պահը»,- նշել է վան Գալը:




Լրահոս