ԼՂ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն է արել ԼՂ խնդրի մասին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ»:

ԵՄ պաշտոնյային նա ասել է նաեւ, որ Ադրբեջանը հակառակ իր պնդումներին, չի ընդունում այդ սկզբունքները: Ս.Սարգսյանը նաեւ ընդգծել է, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Հիշեցնենք, որ բանակցային սեղանին դրված են հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնք առաջին հերթին սկզբունքորեն մերժում է ԼՂՀ-ն, եւ վերջին շրջանում ԼՂՀ պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են այդ մասին: Եվս մեկ փաստ. հակառակ Ս.Սարգսյանի պնդումներին, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է տա նաեւ ԼՂՀ-ն, վերջինս 1998թ. ի վեր ներկայացված չէ բանակցային գործընթացում: Էլ ինչպե՞ս պետք է լուծում տա խնդրին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։              




Լրահոս