
Լիբերիան արտակարգ միջոցներ է ձեռնարկել՝ ուղղված Էբոլի տենդի վիրուսի դեմ պայքարին: 2014թ.-ի փետրվարին հիվանդության բռնկման պահից սկսած Էբոլի տենդի զոհ է դարձել ավելի քան 670 մարդ:
Երկրի բոլոր դպրոցները փակ են, պետական գերատեսչությունների աշխատակիցների մի մասին 30 օրով ուղարկել են արձակուրդ, երկրի որոշ հատվածներում կարանտին է հայտարարվել, գործի է դրվել զինուժը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Լիբերիայի տեղեկատվության նախարար Լուիս Բրաունը միջազգային հանրությանը օգնության կոչ է արել: Հիվանդության տարածումն աննախադեպ բնույթ է կրում, և երկիրը չի կարող ինքնուրուն դիմակայել համաճարակին, զգուշացրել է նախարարը: