Երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար:
Չնայած մասնագիտական իրենց տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը եւ ուղեւորների համար ստեղծելով առավել հարմարավետ պայմաններ: