Lifenews ապրանքանիշի օգտագործումն արգելվել է՝ ռուս աստղերին ունեցած պարտքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը «Նյուս մեդիա» հոլդինգին արգելել է 18 ապրանքանիշերի, այդ թվում՝ Lifenews-ի օգտագործումը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նման որոշումը կայացվել է արտիստներ Ելենա Խրուլյովայի (Վայենգա), Վալերի Մելաձեի, Սերգեյ և Իրինա Բեզրուկովների օգտին գումարներ գանձելու վերաբերյալ դատարանի որոշումն ի կատար ածելու նպատակով:

Ներկա պահին հայցվորների պարտքի գումարը կազմում է 900 հազար ռուբլի, գումարած 60 հազար դատական ծախսերի համար:




Լրահոս