LifeNews-ի գլխավոր տնօրեն է դարձել Արամ Գաբրիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը կստանձնի դրա սեփականատեր Արամ Գաբրիելյանը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են հեռուստաալիքի սեփականատեր հանդիսացող News Media հոլդինգի մամլո ծառայությունից:

Վերը նշված պաշտոնում պաշտոնում Արամ Գաբրիելյանը կփոխարինի իր որդուն՝ Աշոտ Գաբրիելյանին, ով սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ լքում է իր պաշտոնը:

Վերջինիս խոսքով՝ պատճառը Babo սեփական նախագծի իրականացման ծրագիրն է: Գաբրիելյան կրտսերը պարզաբանել է, որ դա պլատֆորմ է հեռուստաալիքների համար, ուր օգտատերերը կարող են տեղադրել լրատվամիջոցների աշխատանքի համար անհրաժեշտ տեսագրություններ՝ այսպես կոչված, «դեպքերի ականատեսների տեսագություններ»: Աշոտ Գաբրիելյանի խոսքով՝ Babo-ն իր սեփական նախագիծն էև կապ չունի հոր հոլդինգի հետ:




Լրահոս