Սոցիալական ցանցերից բոլորն են օգտվում: Համենայնդեպս՝ armlur.am-ի հարցումներում որևէ մեկը չասաց, թե ինքը ընդգրկված չէ որևէ սոցիալական ցանցում:
Հետաքրքիր էր հատկապես օգտատերերից տեղեկանալը , թե սեփական էջում ներկայացված 1000, 2000 կամ 5000 ընկերոջը նրանք ճանաչում են, թե պարզապես գլխաքանակ են լրացրել:
Մեր զրուցակիցների մեծ մասը նշեց, որ խուսափում է անծանոթների ընկերության առաջարկը համացանցում ընդունելուց և կոնկրետ իրենց էջերում բոլոր նրանք, ովքեր ընդգրկված են իրենց ընկերների ցանկում՝ ծանոթներ կամ բարեկամներ են:
Երիտասարդները նպատակահարմար չեն գտնում անծանոթների հետ անհեռանկարային շփումները, հատկապես որ շատ հաճախ դրանք լինում են կեղծ էջերի տեսքով: