Շշի Մելոյի եղբորորդու գործով օբյեկտիվ վճիռ են խոստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբորորդու եւ նրա ընկերների միջադեպի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին:

Այս գործով դատավոր Վաղինակ Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրեն չի կաշկանդում այն հանգամանքը, որ պատգամավորի հարազատի հետ գործ ունի. «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ ում հորեղբայրը կամ տատին ինչ գործի է: Կապ չունի նրանց սեռը, սոցիալական ծագումը, մաշկի գույնը: Բոլորն էլ օրենքի առաջ հավասար են: Կաշկանդվածություն կամ վախի զգացում չկա, ուստի օբյեկտիվ դատավճիռ կհրապարակվի»:

Հիշեցնենք, որ Վաղինակ Մկրտչյանը քննում է նաեւ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի դատական գործը:




Լրահոս