«Նապոլի»-ն հետաքրքրված է բելգիացի կիսապաշտպանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ նրանք հետաքրքրվում են բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի ծառայություններով.

«Ֆելայինին դասվում է այն ֆուտբոլիստների շարքին, որոնց հետ մենք ցանկանում ենք պայմանագիր ստորագրել: Նա, իրոք, մեր տրանսֆերային նպատակներից մեկն է: Անկեղծ ասած ինձ դուր է գալիս նրա սանրվածքը»-, ասել է Դե Լաուրենտիսը:

Նշենք, որ Ֆելայինին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոն»-ից 27.5 մլն եվրոյի դիմաց:




Լրահոս