«Մեծ յոթնյակը» կկասեցնի ռուսաստանյան նախագծերի ֆինանսավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յոթնյակի» խմբի երկրները հանդես կգան Համաշխարհային բանկի կողմից Ռուսաստանին նոր վարկերի տրամադրման դեմ. հայտնում է Bloomberg-ը:

Այս որոշումը կայացվել է G7-ի ֆինանսների փոխնախարարների կողմից անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսային կոնֆերանսի ժամանակ: G7-ի երկրներին է պատկանում ՀԲ-ում ձայների ավելի քան 40 տոկոսը, և նրանք կարող են կասեցնել նախագծերի ընդունումը կազմակերպության տնօրենների խորհրդի միջոցով:

Ավելի վաղ Ռւսաստանում ՀԲ-ի նախագծերին չաջակցելու մտադրություն էին հայտնել ԱՄՆ-ը և Կանադան, որոնց պատկանում է ձայների 20 տոկոսը:

Այս պահին ՀԲ-ի կողմից քննարկվում է Ռուսաստանի 9 նախագիծ՝ 1,34 մլրդ դոլար ընդանուր արժողությամբ: Դրանք, մասնավորապես, վերաբերում են նախադպրոցական կրթության և էներգաարդյունավետության մեծացման ոլորտներին: Իրացման և ֆինանսավորման փուլում է գտնվում 10 ծրագիր, որոնց ընդանուր գումարը կազմում է 668 մլն դոլար, մինչ այժմ հատկացվել է այդ գումարի կեսը:




Լրահոս