Գյոտցեն պետք է իր հետքը թողնի «Բավարիա»-ում. Ռումենիգե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն վստահ է, որ առաջիկա մրցաշրջանում ակումբի  կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է ցուցադրել իր լավագույն խաղային որակները:

«Մարիո Գյոտցեն պետք է իր հետքը թողնի «Բավարիա»-ում: Առաջիկա մրցաշրջանը երկրորդը կլինի, որ այդ ֆուտբոլիստն անցկացնում է «Բավարիա»-ում և ժամանակն է, որ Մարիոն սկսի ընթանալ ճիշտ ուղղությամբ:

Վստահ եմ, որ նա հասկանում է, թե ինչ են իրենից սպասում: Գյոտցեն կարդարացնի սպասելիքները: Նա կապացուցի, որ մենք զուր չենք վստահում իրեն»,- նշել է Ռումենիգեն:




Լրահոս