Այսօր Վահե Ավետյանը կդառնար 35 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  հայ ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր Վահե Ավետյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 35 տարեկան:

2012թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։

Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։

Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։ Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։




Լրահոս