Այսօր Վահե Ավետյանի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր օգոստոսի 2-ն է: 1979 թ-ի այս օրն է ծնվել «Հարսնաքար»  ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահացահ բժիշկ Վահե Ավետյանը:

2012 թ. հունիսի 17-ի երեկոյան ռազմական բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր Վահե Ավետյանը և իր ընկերները քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։

big_5e3600417

Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։

beating

Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։

1477

Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։ Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։

sam_0462

Վահե Ավետյանի սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Շատերը սկսեցին բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը և առհասարակ այն ապրանքները, որոնք կապ ունեն Հայրապետյանի հետ:

big_2ddd93f42




Լրահոս