Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»- կիսապաշտպան Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ասել է, որ չի ցանկանում լքել գերմանական ակումբը.
«Իմ պայմանագրի ժամկետը «Բորուսիա»-ի հետ լրանում է 2018 թվականին: Երբեք չեմ ցանկացել լքել ակումբը և հիմա էլ ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ: Ոչ մի այլ ակումբ չի ցանկացել գնել իմ տրանսֆերը»-, ասել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը նախորդ ամառ է տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ» և անցկացրած 32 հանդիպումներում դարձել 13 գոլի հեղինակ: