Խաչատուր Սուքիասյանը ՀԱԿ-ի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Խաչատուր Սուքիասյանը, ով առաջադրվել էր թիվ 10-ը ընտրատարածքում, սակայն ԸԸՀ-ի որոշմամբ նրանց զրկեցին խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու իրավունքից: Նա իր ելույթի ժամանկ իր շնորհակալությունը հայտնեց ժողովրդին՝ այս տարիների ընթացքում իրենց հետ են լինելու համար: “Ես զգացի, որ դուք իմ ու իմ ընտանիքի թիկունքում եք եղել”:Շարունակելով իր խոսքը Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ Հայաստանին հակակշիռ է պետք և այդ հակակշիռը ՀԱԿ-ն է: “Հենց այդ գիտակցումով է պետք գնալ ընտրության: Այդ պարագայում ժողովուրդը կհասկանա, որ Հայաստանից հեռանալ պետք չէ: Աշխատել է պետք: Անկախ նրանից՝ ինձ գրանցել են, թե ոչ, ես իմ ներդրումն եմ ունենալու բոլոր բարեփոխումներում”,-ասաց նա:




Լրահոս