ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԿՍՎԵՑ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող ՈւԴԱՌ եւ «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից:
«Ես հրաժարական եմ տալիս կոալիցիայի լուծարման եւ կառավարության կարեւոր նախաձեռնությունների արգելափակման պատճառով»,-ասել է Յացենյուկը:

 

 

 

ՎՐԱՑԻՆԵՐԸ ԲԱՐԿԱՑԵԼ ԵՆ

Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ Վրաստանի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ընտրացուցակով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Հայազգի պատգամավորի խոսքերով՝ ինքը Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել հայ հոգեւորականների ծեծի մասին, որը բուռն արձագանքներ է ունեցել. «Մոտ 8 վրացի պատգամավոր խոսեցին իմ ելույթից հետո եւ ասում էին, որ թույլ չեն տա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նման խնդիր լինի եւ ամեն ինչ կանեն երկու երկրների կապն ամուր պահելու համար: Նույնիսկ մի վրացի պատգամավոր զայրացած խոսեց: Մենք առայժմ սպասում ենք, քննություն է ընթանում, տեսնենք՝ ինչ կլինի»:
Հիշեցնենք, որ նշված օրը եկեղեցու տարածքում վրացի կնոջ ավտոմեքենայի պատճառով խնդիր էր առաջացել, ինչն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Մի խումբ վրացիներ ծեծի էին ենթարկել հայ եկեղեցու քահանային, իրավական հարցերով տնօրենին եւ եկեղեցու տնտեսվարին:

 

 

ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ ՈՒ ՎԵՐՋ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն արդեն հինգերորդ անգամ է աճուրդի հանվել: «Ժողովուրդ»-ն այս մասին տեղեկացավ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ համալիրի մեկնարկային գինը չորրորդ աճուրդի դեպքում կազմել է 14 միլիարդ 106 միլիոն 150 հազար դրամ: Իսկ հիմա այն կազմում է 12 մլրդ 695 հազար 535 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեռ գնային առաջարկներ չկան, իսկ աճուրդի ավարտին մնացել է չորս օր:
Ու եթե այս օրերի ընթացքում գնային առաջարկներ չլինեն, ապա երեք աշխատանքային օր հետո այն կրկին աճուրդի կհանվի: Իսկ այդ ընթացքում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի տնօրինությունը շարունակում է պնդել, որ ԴԱՀԿ-ի՝ համալիրն աճուրդի հանելն անօրինական ձեւով է: Նրանք ԴԱՀԿ-ի քայլերն անհիմն են համարում եւ հարցը վիճարկում են դատարանում:

 

 

 

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. այն կարժենա 41.85 դրամ, նախկին` 38-ի փոխարեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանում գործող որոշ վարսավիրանոցներում արդեն էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված բարձրացվել են նաեւ մատուցվող մի շարք ծառայությունների գները: Բացի այդ, բարձրացել են նաեւ վարսավիրական նյութերի գները:
Տեղեկություններ կան նաեւ, որ հրուշակեղենի շուկայում 20-ից 30 դրամի թանկացում է նկատվում:




Լրահոս