Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցկայքի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությանը։
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից: Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»,- գրել է Թանկյանը։