Բրիտանիան մոտ է ԵՄ-ից դուրս գալուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը համարում է, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիության կազմից այն դեպքում, եթե միությունը ոչ մի բարեփոխում չիրականացնի առկա խնդիրները կարգավորելու նպատակով:

Լոնդոնի քաղաքագլուխը համոզված է, որ Բրիտանիան կարող է ինքնուրույն բարեփոխումներ անցկացնել:

«Սակայն, եթե մենք զանկանում ենք հաջողության հասնել, մեզ անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը: Պետք է գնահատել, թե ինչպես են մեր գործընկերները պատկերացնում իրավիճակը», – ասվում է Daily Telegraph թերթում տպագրված նրա հոդվածում:

Քաղաքապետը գտնում է, որ երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը պետք է հստակ հասկացնել տա Եվրամիության անդամներին, որ Բրիտանիան պատրաստ է դուրս գալ ԵՄ-ից, եթե Լոնդոնին չհաջողվի պայմանավորվել Բրյուսելի հետ փոփոխությունների վերաբերյալ:




Լրահոս