Ջոլին ու Պիթը միմյանց սիրային նամակներ են գրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համատեղ կյանքի ութ տարիներից հետո էլ Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ աստղային զույգը շարունակում է կրքոտ հարաբերություններ պահպանել: Ինչպես պարզվել է, հոլիվուդյան աստղերը աշխատանքի բերումով երկար ժամանակ միմյանցից բաժանված լինելու դեպքում միմյանց ձեռագիր նամակներ են գրում: Այդ մասին է տեղեկացնում է Today.com-ը:

Ավստրալական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Ջոլին պատմել է, որ սիրային նամակներով փոխանակվելու գաղափարն իրենց մոտ ծագել է 2013թ.-ին: Այն ժամանակ աստղերը գտնվել են երկրագնդի տարբեր վայրերում՝ աշխատելով Երկրոդ համաշխարհային պատերազմի մասին երկու տարբեր ֆիլմերում: Փիթը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում «Զայրույթ» ֆիլմում, իսկ Ջոլին աշխատել է «Անկոտրունը» ֆիլմի վրա իբրև ռեժիսոր:

Այդուհանդերձ, զույգն աշխատում է երկար ժամանակով չբաժանվել: Սիրահարները հաճախ միասին ճանապարհորդում են՝ անգամ եթե նրանցից միայն մեկին է անհրաժեշտ մեկնել աշխարհի ծայրը:




Լրահոս