ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուներին կուրախացնի նոր ձայնասկավառակով ու մենահամերգով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին ասաց, որ հիմա բուռն աշխատանքային գործունեություն է ծավալում. «Նոր երգեր եմ ձայնագրում, մի քանիսն ունեմ, մի քանիսը պակասում են: Ինձ թվում է` աշնանն ամեն ինչ պատրաստ կլինի: Չեմ բացառում, որ կլինեն մի քանի ռիթմիկ կատարումներ: Շատ եմ ուզում նաեւ աշնանը մենահամերգ ունենալ: Պետք է հասցնեմ, ծրագրերը շատ են, ուզում եմ այդ ամենի համար ուժ ու էմոցիա ունենալ: Ինձ համար հոգեվիճակը շատ կարեւոր է, ինչպես ես եմ երգում` կյանքում ոչինչ չի լինում պատահական»: Երգչուհու հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի հաջորդ համարում: 




Լրահոս