«Միլանին» հարձակվող և դարպասապահ է հարկավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հանդիպել է իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:

Ինձագին Գալիանիին հայտնել է, որ միլանցիներին հարկավոր է նոր հարձակվող և դարպասապահ: Նշվում է, որ «Միլանի» հետաքրքրության ոլորտում են այս պահին «Նապոլիում» վարձավճարով հանդես եկող իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան, «Տորինոյի» կիսապաշտպան Ալեսիո Չերչին և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ժոել Քեմբելը:




Լրահոս