Գեղեցկության մրցույթներն ունեն հստակ սահմանված կանոնակարգ, պահանջներ, դրանք խախտելու դեպքում գեղեցկուհուն զրկում են մրցույթին մասնակցելու հնարավորությունից: Նմանատիպ դեպք է տեղի ունեցել Կանադայում. գեղեցկության մրցույթի կազմակերպիչները չեն թույլատրել մրցույթին մասնակցել աղջիկներից մեկին, ով նախկինում տղամարդ է եղել: 23-ամյա Ջեննա Տալակովան հայտնել է, որ իրեն որակազրկել են ոչ սովորական կենսագրություն ունենալու պատճառով: Նա կարծում է, որ կազմակերպիչներին ամենից շատ անհանգստացրել է 19 տարեկանում իր սեռափոխ լինելու փաստը: Գեղեցկուհու երկրպագուները հանդես են եկել վերջինիս շահերը պաշտպանելու պահանջով եւ մրցույթի կազմակերպիչների այդ քայլը համարել սեռական խտրականություն:
ԶՐԿԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ