ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես Հրազդանի Լեռնանիստ գյուղից եմ, որտեղ գյուղատնտեսական մշակման հողեր գրեթե չկան: Մեր գյուղում վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրով տարեկան տոկոսադրույքի չափը 4 տոկոս է, բայց կան այլ համայնքներ, որտեղ 6 տոկոս է կազմում: Ինչո՞վ է պայմանավորված տոկոսադրույքի չափի տարբերությունը: Ի՞նչ չափորոշիչներ կան:

Ռուբեն Բարսեղյան, 58 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով ՀՀ կառավարության կողմից 31.03.2011թ.-ի մարտի 31-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի համար 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ  Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» համար 349-Ն որոշումը: Նույն որոշմամբ հաստատվել է «Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգը, որով սահմանվել են վերը նշված կարիքավոր համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ  համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ տրամադրվող վարկերի տրամադրման գործընթացը, նպատակը` ըստ բնագավառների, վարկերի տրամադրման պայմանները, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ առավել կարիքավոր համայնքներին տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորվող մասի չափը:
շարունակությունը` հաջորդ համարում

Հ.Հ. ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչու է գործադիրը վարկավորում այն համայնքների տնտեսություններին, որոնք վարելահողեր չունեն: Ինչպես հայտնի է, էժան գյուղվարկերի պահանջարկը չափազանց մեծ է, հետեւաբար գումարները կարելի է ուղղել դրանք նպատակին ծառայեցնելուն պատրաստ համայնքներին:




Լրահոս