Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան մասին:

Իր հարուստ փորձով Պետրոս Տեր-Պետրոսյանը ուրույն և զգալի նպաստն է բերել համաժողովրդական շարժմանը, ինչպես 1988-1991թթ., այնպես էլ 2008 թվականից մինչ օրս:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին և մտերիմներին` այս ծանր կորստի առթիվ:




Լրահոս