Ինչպես տեղեկացրել էր Armlur.am-ը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նախօրեին, երեկ գիշեր նույնպես պետք է անցկացներ մարտական հենակետերից մեկում` կամավորների և զինվորականների հետ:
Armlur.am-ին հայտնեց ԼՂՀ Կառավարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Արտակ Բեգլարյանը, դեռևս հայտնի չէ` այս գիշեր ևս վարչապետ Արա Հարությունյանը կանցկացնի դիրքերում, թե ոչ:
«Այս պահին պարոն Հարությունյանը խորհրդակցության է, և պարզ չէ` այսօր ևս դիրքերում կանցկացնի, թե ոչ»,- շարունակելով խոսքը` ասաց Ա.Բեգլարյանը:
Վերջինիս փոխանցմամբ` Արա Հարությունյանն օրվա ընթացքում շրջել է մի քանի մարտական դիրքերում, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն է իրականացրել մարտական հենակետերից մեկում: