Ի պաշտպանություն Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի՝ օգոստոսի 7-ին տեղի կունենա երթ:
«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին:
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի շտաբ