Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կարգավորվում է: Այս մասին Armlur.am-իհետ զրույցում նշեց Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը:
Նա նշեց, թե համեմատական կարգով եթե դիտարկենք, նա դեպի լավն է գնում, սակայն լիակատար չի կազդուրվել և հոգեկան վիճակը նույնպես լավ չէ:
Փոլադյանի խոսքով՝ Մոսկվայի բժիշկները դեռևս նրա առողջական վիճակի վերաբերյալ որևէ եզրակացություն չեն հայտնել:
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր՝ օգոստոսի 7-ին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի՝ Երևանում ցույց տեղի կունենա: