Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրել է նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլուն 2005թ.-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ հարձակման կազմակերպման համար:
Սահակաշվիլու և Մերաբիշվիլու դեմ շարունակվում է հետաքննությունը Վրաստանի քրեական օրենսգրքի թիվ 333 հոդվածով: Պաշտոնական դիրքի չարաշահմանը վերաբերող հոդվածը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ դատախազությունը մեղադրել էր Սահակաշվիլուն և մի քանի նախկին պաշտոնյաների 2007թ.-ի նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստատեսություն ներխուժելու և գույքի ապօրինի փոխանցման մեջ, որը ներկայումս պատկանում է հանգուցյալ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլուն:
Սահակաշվիլին և իր Միասնական ազգային շարժում կուսակցության անդամները բոլոր այդ մեղադրանքներն անվանել են «բացառապես քաղաքական»: