
Դեռահասը Քյոլնից որոշել է հեռացնել լճի ողջ ջուրը, որպեսզի հանի ջրասույզ եղած սմարտֆոնը. տեղեկացնում է Metro-ն: Տղան ձեռքից գցել է հեռախոսը ընկերների հետ ձուկ որսալու ժամանակ:
Ջուրը երիտասարդը հեռացրել է մոտակայքում գտնվող զուգարանի, պոմպի և երկու խողովակի միջոցով, սակայն կորսված սարքը նրան գտնել այդպես էլ չի հաջողվել:
Պրոցեսը սկսելուց քիչ անց հանրային զուգարանում տեղադրված զուգարանակոնքից ջուրը սկսվել է դուրս թափվել: Պարզվել է, որ սանտեխնիկան միացված չէ կոյուղու համակարգին: Մի քանի ժամ անց ավտոկայանատեղիի սեփականատերը, որի հարևանությամբ գտնվում է զուգարանը, նկատել է, որ շինության կողքին մի մեծ ջրափոս է գոյացել: Տղամարդը ոստիկանություն է կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները արագ գտել են դպրոցականին և տուգանել նրան զուգարանը փչացնելու և լիճը ցամաքացնելու համար:
Դեռահասը պատմել է ոստիկաններին, որ սկզբից ևեթ հասկանում էր, որ հեռախոսը հնարավոր չի լինի վերականգնել, բայց ինքը ցանկանում էր պահպանել դրա հիշողության մեջ պահպանվող հեռախոսային համարները: