Քյոլնի հայ համայնքի նստավայրում իրականացվելու է արտագնա հյուպատոսական ընդունելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ին՝ 15:30-ից 18:00-ը, Քյոլն քաղաքում իրականացվելու է արտագնա հյուպատոսական ընդունելություն Քյոլնի հայ համայնքի նստավայրում (հասցե՝ Allensteinerstr. 5, 50735 Köln-Niehl), որի ընթացքում մատուցվելու են ստորև նշված հյուպատոսական ծառայությունները.

ՀՀ քաղաքացիության դադարեցում, ՀՀ քաղաքացիության շնորհում, ամուսնություն, ամուսնալուծություն, նոտարական ծառայություններ, ՀՀ կացության հատուկ կարգավիճակ, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք, ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք:

Հերթագրվելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլփոստին՝ վերնագրում պարտադիր նշելով «Արտագնա ընդունելություն»: Խնդրում ենք նամակում նշել անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, գործարքի տեսակը և հեռախոսահամարը:

Համավարակով պայմանավորված՝ հերթագրվող անձանց թիվը սահմանափակ է: Այդ իսկ պատճառով հերթագրումը կիրականացվի բացառապես ըստ դիմելու հերթականության:

Ընդունելությանը կարող են ներկայանալ միայն մինչև ս.թ. հունվարի 14-ը գրանցված և դեսպանության կողմից համապատասխան ծանուցում ստացած քաղաքացիները: Խնդրում ենք պահպանել համավարակի՝ Գերմանիայում ընդունված կարգավորումները:




Լրահոս